Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Եգիպտոսի ռազմական խորհուրդն ընտրված նախագահին կփոխանցի ոչ ամբողջ իշխանությունը

Եգիպտոսի ռազմական խորհուրդն ընտրված նախագահին կփոխանցի ոչ ամբողջ իշխանությունը
19.06.2012 | 13:39

Եգիպտոսը ղեկավարող ռազմական խորհուրդը խոստացել է 2012 թ. հունիսի վերջին իշխանությունը հանձնել Եգիպտոսի նորընտիր նախագահին: Այս մասին հայտարարել էր ռազմական խորհրդի անդամ Մուհամադ Աասարը: Նա նաև ասել է, որ այդ արարողությունը տեղի կունենա Եգիպտոսի ԿԸՀ-ի կողմից նախագահական ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո:

Սակայն ինչպես հաղորդում է BBC-ն, խորհուրդը հրապարակել է դեկլարացիա, որով իրեն նոր լիազորություններ է վերապահում, մասնավորապես օրենքների հրապարակում և նոր սահմանադրության ընդունում: Ընդդիմադիր կուսակցություններն այս դեկլարացիան անվանում են հեղափոխություն: Նոր փաստաթղթում նշվում է նաև, որ երկրի նախագահը զրկվում է բանակի նկատմամբ ունեցած լիազորություններից:
Նշենք, որ Եգիպտոսում այժմ ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը: Հաղթող թեկնածուի անունը կհայտարարվի 2012թ. հունիսի 21-ին: Եգիպտոսի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մրցում են նախկին վարչապետ Ահմադ Շաֆիկը և «Մուսուլման եղբայրների» թեկնածու Մուհամադ Մուրսին:
Մինչ կհրապարակվեն պաշտոնական արդյունքները, երկու թեկնածուներն էլ հայտարարել են սեփական հաղթանակի մասին:

Դիտվել է՝ 3692

Մեկնաբանություններ